Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Մայիսի 12
Հեռու վանեք նեղության ու կասկածի ամեն մի մտածմունք:
Մի՛ թողեք, որ դրանք ձեր մտքում մնան անգամ մի րոպե: Ծածկեք ու փակեք ձեր հոգու դռներն ու պատուհանները դրանց ներխուժման դեմ. ինչպես որ ձեր տան դռներն եք փակում գողերի դեմ, որ ներս մտնելով` չգողանան ձեր ունեցվածքը:
ՈՒրախություն, հանգստություն, խաղաղություն. սրանցից ավելի մեծ ի՞նչ գանձեր կարող եք դուք ունենալ: Այս ամենը գողացվում են ձեզնից` կասկածամտության, վախի ու հուսահատության պատճառով:
Դիմավորեք յուրաքանչյուր օր սիրով ու խնդությամբ: Դիմավորեք երես առ երես:
ՈՒրախությունը, խաղաղությունը և սերը Իմ ամենամեծ պարգևներն են:
Ես կամենում եմ, որ դուք այս պահին ու այսուհետ զգաք պաշտպանվածության ու ապահովության հրճվանքը:
Այս բանը որևէ մեկը կարող է զգալ բաղձալի նավահանգստում, բայց իրական ուրախությունը և հաղթանակը գալիս է միայն նրանց, ովքեր կարող են այս զգալ, երբ նավարկում են փոթորկահույզ ծովում:
Ասեք` ամեն ինչ լավ է:
Ասեք այս ո՛չ իբրև անիմաստ կրկնություն:
Օգտագործեք այս բառերը, ինչպես կոգտագործեիք բուժիչ դեղը` կտրվածքի կամ վերքի դեպքում, գործածեք այս, մինչև որ թույնը դուրս քաշվի, մինչև որ բժշկվի վերքը, մինչև որ ձեր էությունը համակվի նոր կյանքի հրճվանքով:
Մի՛ մոռացեք:
Ամեն ինչ լավ է: